Մեր սիրելի' փոքրիկ շրջանավարտներ
Դուք այսօր դարձել եք 10 տարեկան. վերջանում է ձեր հեքիաթային մանկությունը և սկսվում է ձեր պատանեկությունը:
Դուք արևային աչքերով մտաք մեր դպրոց, ձեր ամրացած ձեռքերում պահեք մեր դպրոցի անպարտելի դրոշը` գիտելիքի, սիրո, հարգանքի դրոշը:
Ապրեք, որ լավ սովորեցիք, ձեզ գեղեցիկ պահեցիք, սիրեցիք մեր դպրոցը, ձեր հիանալի ուսուցիչներին:
Լավ հանձնեք ձեր քննությունները, լավ հանգստացեք, որպեսզի նոր արևներով գաք` ջերմացնելու մեզ:
Բարի ճանապարհ:
|