Սիրելի' առաջին դասարանցիներ Այսօր առաջին զանգի ղողանջը թող արձագանքի Հայաստան աշխարհի բոլոր կողմերում: Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մենք բոլորս միանում ենք մեր ընտանիքին՝ նշելու Գիտելիքի օրը: Սա պարզապես օրացույցի հերթական ամսաթիվ չէ: Սա այն օրն է, երբ նոր ճանապարհ է բացվում ՝ լի հույսերով, նպատակներով և նոր հնարավորություններով: Մ.Մաշտոցի անվան ուսումնական համալիրը իր հյուրընկալ գիրկն է ընդունում առաջին դասարանցիներին: Բարի է ձեր մուտքը, պայծառ մտքով ու սրտով ընդունեք մաշտոցյան աղոթքը, սովորենք մեր մայրենին, հնչեցնենք խաղաղ առավոտների երգը: Այս տարի կրթության աշխարհում մենք կանգնած ենք նոր մարտահրավերների և հնարավորությունների առաջ: Տեխնոլոգիաների զարգացումը նոր ուսումնական ծրագրերը և ուշադրությունը երեխաների հոգեկան առողջությանը մեզ հուշում են, որ դպրոցը պետք է լինի ոչ միայն գիտելիքի, այլև վստահության և համերաշխության վայր: Մեր դպրոցի հիմնադիր տնօրեն Մարգարիտա Գուրգենովնա Հարությունյանը ուներ անխախտ սկզբունք ՝ կարևորը թռիչքն է, ոչ թե թռիչքի նպատակը: Մենք հավատարիմ ենք այս սկզբունքին, խոստանում ենք ձեր երեխաներին տալ ամենաբարձր թռիչքների խաղաղ երկինք: Վստահ եղեք՝ այստեղ դուք կգտնեք ընկերներ ողջ կյանքի համար, իսկ ձեր ուսուցիչները կլինեն ձեր ուղեկիցներն ու աջակիցները: Հարգելի ուսուցիչներ, շնորհակալ եմ ձեր անսահման համբերության, սիրո և նվիրվածության համար: Դուք եք այն մարդիկ ովքեր ապագան դարձնում են ավելի լուսավոր: Սիրելի ծնողներ , մենք գիտենք ՝ ձեր սրտերում այսօր կա և ուրախություն, և հուզմունք: Շնորհակալ ենք, որ վստահում եք մեզ ձեր ամենաթանկ գանձը՝ ձեր երեխաներին: Թող 2025-2026 ուսումնական տարին լինի ձեռքբերումների, առողջության, ստեղծագործության տարի: Մենք բոլորս միասին կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն և իրականացնել ամենահամարձակ երազանքները: Շնորհավոր գիտելիքի օրը, և բարի երթ նոր բարձրունքներ: Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի տնօրեն Լ. Քամալյան
|
 |
ԱՇՈՒՆԸ ԿԱՄԱՑ ՓԱԿԵՑ ԻՐ ՈՍԿԵԳՈՒՅՆ ԷՋԵՐԸ…
  ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՏԱՍՆՕՐՅԱԿ Խաղ-մրցույթ 9-րդ դասարանցիների միջև 10-րդ դասարանում անցկացվեց բաց դաս Հումանիտար առարկաների տասնօրյակի շրջանակներում 11-րդ դասարանի աշակերտները...  Մ.ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀՅՈՒՐՆ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԴՈՄԻՆԻԿ ՎԵՅՍԻՆ և ՆՐԱ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ  ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
  ԴԱՍ–ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ «Ա» ՏԱՌԻՆ
  «ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՄԱՐՄԻՆԸ»
  ԱՇԽԱՐՀԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՔԱՐԻ և ԵՐԿԱԹԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
  «ԴՊՐՈՑ-ԸՆՏԱՆԻՔ» ՄՈՒՏԱԾԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ   «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԶՈՐ և ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ»
 «ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՍԵՐԸ»
 ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ և ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱՐ
 «ՈՍԿԵԴԱՐՅԱՆ ՀԱՅ ՊԱՏՄԻՉՆԵՐ»
 ԼՈՆԴՈՆԻ ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁԵՐԸ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 34- ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ Մ.ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
 «ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ»

 «ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»

 «ԳՅՈԹԵ» ԿԵՆՏՐՈՆ

 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԻ ՂՈՂԱՆՋԸ ԹՈՂ ԱՐՁԱԳԱՆՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՈՒՄ

ԱՐԽԻՎ 2024-2025
ԱՐԽԻՎ 2023-2024

|