ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ուսումնական կրթահամալիրը հիմնադրվել է 1998 թվականի սեպտեմբերին։
Ուսումնական կրթահամալիրը ունի տարրական, հիմնական և ավագ դպրոցներ,
որտեղ ուսուցումն իրականացվում է դպրոցի հիմնադիր
Մարգարիտա Հարությունյանի հեղինակային ծրագրով,
որի հիմքում ՀՀ հպարտ, գիտակից, պարկեշտ քաղաքացի դաստիարակելն է:

ՄԵՐ ՄԱՍԻՆ


Մարգարիտա Հարությունյան
/հիմնադիր/

Լիանա Քամալյան
/տնօրեն/

Ուսումնական կրթահամալիրը ունի մանկապարտեզ, տարրական, հիմնական և ավագ դպրոցներ, որտեղ ուսուցումն իրականացվում է դպրոցի տնօրեն Մարգարիտա Հարությունյանի հեղինակային ծրագրով, որի հիմքում դրված է ՀՀ հպարտ, գիտակից, պարկեշտ քաղաքացի դաստիարակելը: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը ձևավորվում է բացառապես նորարար, բանիմաց, ավանդականի և նորի համադրությամբ աշխատող ուսուցիչներից, որոնց աշխատանքի հիմքում ընկած է «Թռիչքն ավելի կարևոր է, քան թռիչքի նպատակը» էքզյուպերիական պատգամը: Դպրոցում չափազանց կարևոր դեր է հատկացվում լեզուների ուսուցմանը. 1-ին դասարանում ուսուցումն իրականացվում է հայերենով, ռուսերենով և անգլերենով, իսկ 2-րդ դասարանից սկսվում է գերմաներենի, ֆրանսերենի ուսուցումը. ի դեպ, մանկապարտեզում ևս երեխաները ծանոթանում են ռուսերենին և անգլերենին: Հրաշալի կազմակերպվում են արտադասարանական և արտադպրոցական աշխատանքներ:  Մեր շրջանավարտները համալրում են ոչ միայն Հայաստանի բուհերի, այլև Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, ՌԴ տարբեր բուհերի ուսանողների շարքերը: Հաճախակի կազմակերպվում են մանկական ներկայացումներ հայ և ռուս գրողների հեքիաթների սյուժեներով, կազմակերպվում են գրքերի քննարկումներ, ստեղծագործական ցուցահանդեսներ, նկար-գլուխկոտրուկներ, մրցույթներ, լավագույն շարադրությունների մրցույթ–քննարկումներ: Չափազանց հետաքրքիր են անցնում ուսումնական էքսկուրսիաները բնության ճանաչողության, մեծանուն գրողների, նկարիչների, երաժշտագետների տուն–թանգարաններ, որոնք լավագույնս նպաստում են աշակերտների ինտելեկտուալ զարգացմանը, արժեհամակարգի ձևավորմանը: Կազմակերպվում են արշավներ «Լեոներն ի վեր», «Մեր ջրերի գաղտնիքները», «Ճանապարհորդություն դեպի Վան», «Ամարասի զանգերը» և այլն: ՈՒսումը դպրոցում կազմակերպվում է հիմնովին, որի արդյունքում շրջանավարտները ավարտում են խոր ու բազմակողմանի գիտելիքներով: Հրաշալի են կազմակերպում «Բարև՛,Այբենարան» և «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումները, որոնք ձոն են ոչ միայն մայրենիին, այլև Հայաստանին ու Երևանին: Մեր սովորողները մասնակցում են նաև ազգային ուտեստների մրցույթ փառատոններին, որոնք նպաստում են ժողովրդական ավանդույթների յուրացմանն ու պահպանմանը: Դպրոցում մշտապես կազմակերպվում են սեմինար-պարապմունքներ սկսնակ ուսուցիչների համար, հրավիրվում են լավագույն մասնագետներ «Նոր օրյա փորձի փոխանակում» վերտառությամբ դասախոսություններ կարդալու:

The school has a modern equipped sports hall, PMP classroom, equipped with educational weapons.

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan