ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Սեպտեմբերի 21-ը մեր հավատի, մեր համոզմունքների ու մեր վստահության խորհրդանիշն է։ Շնորհավո՛ր Անկախության տոնը:

ՀՀ Անկախության տոնին ընդառաջ Մ.Մաշտոցի անվան ուսումնական կրթահամալիրի 5/1, 5/2 և 5/3 դասարանի աշակերտները Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի թանգարանում մասնակցեցին «Անկախ Հայաստան» ինտերակտիվ կրթական ծրագրին: Ծրագրի շրջանակում աշակերտները ծանոթացան Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներին, դրանց բովանդակությանը, այնուհետև պատրաստեցին ՀՀ պետական դրոշը: Խաղ-գլուխկոտրուկի միջոցով աշակերտները սովորեցին ՀՀ մարզերի և մարզկենտրոնների անունները և կազմեցին ՀՀ մարզային քարտեզը:

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan