ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Բնապահպանական խնդիրները և դրանց լուծումները
Առարկա՝ Անգլերեն
Դասարան՝ 7/2
Պատասխանատու ուսուցիչ՝ Զառա Խոջոյան
Մասնակիցների քանակ՝ 5 աշակերտ.
Առաքելյան Վարդուհի, Գաբրիելյան Կատրին, Զարեիքորդի Բարան, Քերոբյան Գայանե, Օսյան Միլենա
Թեմա՝ Բնապահպանական խնդիրները և դրանց լուծումները
Նախագծի նպատակն էր՝
• Նպաստել ճանաչելու բնապահպանական հիմնախնդիրների դրսևորումները և հասկանալու դրանց էությունը
• Խթանել աշակերտների մոտ հոգատարություն շրջակա միջավայրի նկատմամբ
• Նպաստել բնապահպանական հիմնախնդիրները գիտակցող, պատասխանատու քաղաքացու ձևավորմանը
• Զարգացնել խնդիրները լուծելու ունակություն
• Ձևավորել աշակերտների մոտ նախաձեռնողականություն, խմբային աշխատանքում իրենց դրսևորելու, հետազոտելու, փորձարկելու կարողության զարգացում։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողները կկարողանան՝
• Նկարագրել մարդու բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
• Իրենց շրջապատում տեղի ունեցող բնապահպանական խախտումների կանխմանն ուղղված քայլեր ձեռնարկել
• Ներկայացնել օդի հիմնական աղտոտիչների վնասակար ազդեցությունը առողջության վրա
• Կարևորել բնության դերն ու նշանակությունը մարդու կյանքում։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ինչպե՞ս կարող են մարդիկ պաշտպանել Երկիր մոլորակը:
2. Ինչպի՞սի բնապահպանական խնդիրներ կան:
3. Ինչպե՞ս են բնապահպանական խնդիրներն ազդում մարդու առողջության վրա:
4. Ի՞նչ վնաս է հասցնում աղբը մթնոլորտի վրա։ Ի՞նչ լուծումներ կառաջարկեք այդ ուղղությամբ։
6. Որո՞նք են Հայաստանում առավել գլոբալ էկո խնդիրները։

 

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan