ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԳԱՋԵՏՆԵՐԻ ԴՐԱԿԱՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ և ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ «ԶԳԱՅԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԻ» ՄԻՋՈՑՈՎ

Առարկա՝ Կենսաբանություն
Դասարան՝ 8/1
Պատասխանատու ուսուցիչ՝ Ռուզաննա Ղարիբյան
Մասնակիցների քանակ՝ 8 աշակերտ.
Գաբրիելյան Մելինե, Գյուլասարյան Էլեոնորա, Գևորգյան Աելիտա, Հակոբյան Մարիամ, Ղազարյան Աննա, Ղազարյան Էլեն Յունոնա, Միրզախանյան Զարուհի, Քամալյան Սիլվիա
Թեմա՝ Գաջետների դրական ու բացասական ազդեցությունը և հետևանքների վերացումը «Զգայական այգիների» միջոցով
Նախագծի նպատակն էր՝
• Աշակերտների մոտ ձևավորել և զարգացնել հետազոտական աշխատանքներ իրականացնելու հմտություններ:
• Խթանել ստեղծագործական մտքի զարգացմանը:
• Ներկայացնել, վերլուծել և համատեղել տարբեր սկզբնաղբյուրներ և կատարել համապատասխան եզրակացություններ:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, պատրաստած նյութը ներկայացնելու հմտություններ
• Սկզբնաղբյուրների հետ աշխատանք կատարելու, խնդիրներ լուծելու,
• ՏՏ հմտություններ և կարողություններ։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Լաբորատոր պայմաններում խմբային աշխատանքի կատարում
• Ձեռք բերված փորձի կիրառում հանրային աշխատանքում՝ ֆիլմի և պաստառի պատրաստում, սենսորային այգիների և խելացի պարտեզների կառուցում։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցության արդյունքում առաջացած սթրեսների, դեպրեսիաների և նյարդային խանգարումների ազդեցության ուսումնասիրումը երեխաների շրջանում։
2. Ի՞նչպես են զարգանում երեխաների զգայարանները՝ սենսորային դաշտը։
3. Ուսումնասիրել սենսորային այգիների տեսակները, բաղկացուցիչ մասերը, կիրառումը քաղաքային մշակույթի մեջ։
4. Երեխայի և բնության մեջ կապ հաստատելը։ Նշել զգացմունքային և ինտելեկտուալ ազդեցությունը անձի ներդաշնակ զարգացման գործում։

 

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan