ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՎԱԶԴՆԵՐ

Առարկա՝ Հայոց լեզու Դասարան՝ 7/3
Պատասխանատու ուսուցիչ՝ Լուսինե Հախվերդյան
Մասնակիցների քանակ՝ 6 աշակերտ
Գալստյան Վիկտորյա, Եգորյան Մանե, Իսոյան Լեոնա, Ղարիբյան Անդրիա, Մանուկյան Մարիա, Պատվականյան Նատալի
Թեմա՝ Հայկական գովազդներ
Նախագծի նպատակն էր՝
1. Զարգացնել համագործակցային հմտություններ և քննադատական մտածողություն
2. Վերլուծել հայերենում այլ լեզուներից փոխառված բառերի և արտահայտու-թյունների օգտագործումը գովազդներում։
3. Բացահայտել գովազդներում հայոց լեզվի արդի լեզվաբանական առանձնա-հատ¬կու¬թյունները։
4. Ուսումնասիրել գովազդային լեզվի ազդեցությունը հայոց լեզվի պահպանման և զարգացման վրա։
5. Հետազոտել ժարգոնի և բարբառների դերը հայկական գովազդային լեզվում։
6. Վերհանել լեզվական նորամուծությունների կիրառման դեպքերը և դրանց ազդեցությունը հայերեն գովազդային լեզվի յուրահատկությունների վրա։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, յուրօրինակ և գրավիչ տեսքով պատրաստված նյութը ներկայացնելու հմտություններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու, ՏՏ հմտություններ և կարողություններ։

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan