ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի աշակերտներ, միշտ հիշեք` ամառը երազանքների ու արկածների համար է, կարդացեք որքան հնարավոր է, բայց ոչ նրա համար, որ պարտավոր եք, կարդացեք, որովհետև կարդալը թռչելու պես մի բան է...
Գրքերը, որ ընտրել ենք, հետաքրքիր են և կարևոր, փորձեք նրանց օգնությամբ ճանաչել կյանքը, ինքներդ ձեզ, միմյանց...



Խորհուրդ ենք տալիս կարդալ հատևյալ գրքերը.

Հինգերորդ դասարանցիներին (6-րդ փոխադրվող)
1.Սարգիս Հարությունյան.«Հայ հին վիպաշխարհը»
2.Հովհ. Թումանյան.«Սասունցի Դավիթ» պոեմը
3. Հովհ. Թումանյանի պատմվածքները
4.Ջուլիետ Մատինյան. «Գլոբուսն ու տղան»
5.Ռոալդ Դալ.«Չարլին ու շոկոլադի գործարանը»
6. Բոդո Շեֆեր.«Մանի անունով շունը»
7.Հեկտոր Մալո.«Առանց ընտանիքի»

Վեցերորդ դասարան(7-րդ փոխադրվող)
1.Դերենիկ Դեմիրճյան.«Ավելորդը»,«Քաջ Նազար»
2.Ակսել Բակունց.«Սպիտակ ձին», «Նամակ ռուսաց թագավորին», «Ալպիական մանուշակ»
3.Գուրգեն Մահարի.«Մանկություն», «Պատանեկություն»
4.Մուշեղ Գալշոյան.«Մամփրե արքան»

Յոթերորդ դասարան (8-րդ փոխադրվող)
1.Հովհ. Թումանյան.«Սասունցի Դավիթ» պոեմը
2.Էպոսի բնագիրն ամբողջությամբ
3.Գրիգոր Զոհրապի նովելները
4.Համաստեղ.«Չալոն»
5.Րաֆֆի.«Խենթը», «Սամվել»
6.Մուրացան.«Գևորգ Մարզպետունի»,«Առաքյալը»
7.Գուրգեն Մահարի.«Պատանեկություն»

8-րդ դասարան(9-րդ փոխադրվող)
1.«Սասունցի Դավիթ» համահավաք բնագիրը
2.Վ. Պետրոսյան.«Ապրած և չապրած տարիներ», «Կրակե շապիկ», «Վերջին ուսուցիչը»
3.Շիրվանզադե«Պատվի համար»
4. Շեքսպիր.«Համլետ»
5.Լևոն Շանթ«Հին աստվածներ»(լրացուցիչ)
6.Խորենացի «Հայոց պատմություն»

Տասներորդ դասարան(11-րդ փոխադրվող)
1.Ստեֆան Ցվայգ.«Անծանոթ կնոջ նամակը»
2.Դ.Դեմիրճյան.«Վարդանանք»
3.Գուրգեն Մահարի,«Ծաղկած փշալարեր»
3.Շահան Շահնուր.«Նահանջ առանց երգի»
4.Լևոն Շանթ.«Հին աստվածներ»
5.Վիկտոր Հյուգո.«Փարիզի Աստվածամոր տաճարը»
6.Հենրիկ Սենկևիչ.«Յո՞ երթաս»
7.Ակսել Բակունց.«Կյորես»
8.Կոստան Զարյան.«Նավը լեռան վրա»-----Բոստոնի հրատարակություն, 2012-ից հետո
9.Ֆրանց Վերֆել.«Մուսա լեռան քառասուն օրը»

 

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan