ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

«ԻՐԱՎՈՒՆՔ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»

Առարկա՝ Հասարակագիտություն
Դասարան՝ 8/2
Պատասխանատու ուսուցիչ՝ Ռոբերտ Գրիգորյան
Մասնակիցներ՝ 8/2 դասարանի աշակերտներ
Հայրապետյան Արեն, Մանուկյան Եփրեմ, Սիմոնյան Հակոբ, Վահրադյան Նազենի
Թեմա՝ «Իրավունք և պարտականություն. երեխայի իրավունքները»
Նախագծի նպատակն էր՝
Ձևավորել և զարգացնել սովորողների մոտ քննադատական մտածողություն, համագործակցային հմտություններ և հետազոտական աշխատանքներ իրականացնելու կարողություններ
Ներկայացնել, վերլուծել և համատեղել տարբեր սկզբնաղբյուրներ և կատարել համապատասխան եզրակացություններ:
Նախագծային աշխատանքում առաջադրված հիմնախնդիրը (մարտաhրավերային հարցն) էր՝
• Իրավունք և պարտականություն հասկացությունների վերլուծություն, երեխայի իրավունքների մասին գիտելիքների ձեռքբերում
• Դպրոցում սովորողների շրջանում երեխայի իրավունքների մասին իրազեկման մակարդակի բարձրացում։
Ուղղորդող հարցեր՝
1. Իրավունք և պարտականություն հասկացությունները, փոխկապակցվածությունը
2. Երեխայի իրավունքների վերաբերյալ ներպետական օրենսդրությունը
3. Երեխայի իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերը
4. Երեխայի որ իրավունքների պաշտպանությունն է առավել կարևոր
5. Երեխայի իրավունքների պաշտպանության միջոցներն ու մեթոդները:
Ուսումնական նախագծի վերջնարդյունքները՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտություններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու, ՏՏ հմտություններ և կարողություններ։
25.04.2025 թ.

 

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan