ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կամավորական գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը և դրա տեսակները Հայաստանում
Առարկա՝ Անգլերեն
Դասարան՝ 8/1
Պատասխանատու ուսուցիչ՝ Հասմիկ Բիշարյան
Մասնակիցների քանակ՝ 6 աշակերտ.
Գաբրիելյան Մելինե, Գևորգյան Աէիլիտա, Խաչատրյան Վահան, Հակոբյան Մարիամ, Ղազարյան Աննա, Միրզախանյան Զարուհի
Թեմա՝ Կամավորական գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը և դրա տեսակները Հայաստանում
Նախագծի նպատակն էր՝
• Ներկայացնել կամավորական գործունեություն իրականացնելու գաղափարախոսությունը, դրա անհրաժեշտությունն առողջ հասարակություն ձևավորելու և անհավասարություններն վերացնելու գործընթացում։
• Մեր իրականության մեջ կամավորական գործունեություն ծավալելը հատկապես արդիական և պահանջված է դարձել դեռահասների, բուհ ընդունվող աշակերտների և միջազգային կառույցներ դիմող քաղաքացիների շրջանում:
• Վերոնշյալով պայմանավորված, սույն նախագծային աշխատանքի միջոցով փորձ է կատարվել ուսումնասիրել կամավորական գործունեության գաղափարախոսությունը և դրա իրականացման տարբերակները:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին.
Սովորողների մոտ ձևավորել.
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, պատրաստած նյութը ներկայացնելու հմտություններ
• Պատկերացում կազմել ՀՀ-ում իրականացվող կամավորական գործունեության տեսակների, դրանցում մասնակցություն ցուցաբերելու առավելություն-ների և հնարավորությունների վերաբերյալ, ինչը ընձեռվում է այն դեռահասներին և մեծահասակներին, որոնք նման հանրօգուտ գործունեու-թյան մեջ իրենց ներդրումն են կատարում:
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև. ո՞րոնք են՝
• կամավորական գործունեության տեսակները
• կամավորական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
• կամավորական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները
• կամավորական գործունեությամբ զբաղվելու դրդապատճառները:

 

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan