ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՕՔՍՖՈՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ

Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի աշակերտները տնօրեն Լ. Քամալյանի և անգլերենի ուսուցչուհի Հ. Բիշարյանի ուղեկցությամբ մասնակցեցին International House միջազգային ճանաչում վայելող կազմակերպության կողմից անցկացված ամառային դպրոցին, որը իրականացվեց Մեծ Բրիտանիայի՝ ՕՔՍՖՈՐԴ քաղաքի՝ Սուրբ Էդվարդի (St Edward's School) դպրոցում:
Շաբաթական 20 ժամ տևողությամբ անգլերենի դասընթացներից բացի աշակերտները մասնակցեցին տարատեսակ վարպետաց դասերի և հետաքրքիր էքսկուրսիանների:

Օքսֆորդ քաղաքում կատարած էքսկուրսիանները ներառում էին հետևյալ վայրեը՝
Քեյբլ քոլեջը,
Չերչիլների ընտանիքին պատկանող Բլենհելմյան ամրոցը,
Նոր քոլեջը, որտեղ նկարահանվել են Հարրի Փոթեր ֆիլմից հատվածներ,
նավակներով զբոսանք Օքսֆորդ գետով:

Բաթ քաղաքում կատարած էքսկուրսիաններն էին՝ այցելություն
Բաթ քաղաքի աբբայություն,
տուն, որտեղ ծնվել էր նշանավոր անգլիացի կին գրող Ջեյն Օսթինը,
թագավորական կիսալուսին և Բաթ կրկես:

Լոնդոն քաղաքում էքսկուրսիաններն անցկացվեցին հետևյալ երթուղով՝
Բնագիտական թանգարան
Քենսինգթոնյան պալատ
Բիգ Բեն և Լոնդոնի կամուրջ
Վեստմինստերյան աբբայություն
Պառլամենտի պալատներ
Սուրբ Ջեյմս այգի
Բուքինգհեմյան պալատ
Փադինգթոն կայարան

Դասընթացի ավարտին աշակերտները ստացան լեզվի իմացության մակարդակի որակավորման սերտիֆիկատներ:

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan