ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Մ.ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀՅՈՒՐՆ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԴՈՄԻՆԻԿ ՎԵՅՍԻՆ և ՆՐԱ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրում այսօր հյուրընկալեցինք Ֆրանսիայի դեսպանատան մշակութային բաժնի ներկայացուցիչ Դոմինիկ Վեյսին և նրա գործընկերոջը։
Հանդիպումը անցավ ջերմ և հոգատար միջավայրում․ քննարկվեցին Ֆրանսիայում կրթությունը շարունակելու տարբեր հնարավորություններն ու ծրագրերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց այն ծրագրին, որի դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։
Հանդիպման գեղեցիկ ավարտին մեր աշակերտները ներկայացրեցին հայկական խոհանոցի ազգային գույներն ու յուրահատկությունները, փոխանցելով հյուրերին հայկական հյուրընկալության ջերմությունը։