ԱՇԽԱՐՀԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՔԱՐԻ և ԵՐԿԱԹԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Առարկա՝ Անգլերեն
Դասարան՝ 8-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Զառա Խոջոյան
Մասնակիցների քանակ՝ 6 աշակերտ.
Իսախանյան Սվետլանա 8/1,
Առաքելյան Վարդուհի, Գաբրիելյան Կատրին, Զարեիքորդի Բարան, Քերոբյան Գայանե, Օսյան Միլենա 8/2
Նախագծի նպատակն էր՝
• Ընդլայնել աշխարհի հրաշալիքների ավանդական հասկացությունը ֆիզիկական տեսարժան վայրերից այն կողմ
• Ընդգծել անտեսանելի հրաշքները, ինչպիսիք են արտասովոր անհատները, զգացմունքները, բնությունը, տեխնոլոգիաները և անձնական ներդաշնակությունը
• Խրախուսել կարեկցանքը, հետաքրքրասիրությունը, աշխարհի և իրենց մասին զարմանալին և նորը բացահայտելու ցանկությունը
• Զարգացնել սովորողների հետազոտական, պատմողական և ներկայացման հմտությունները։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողները կկարողանան՝
• Ստանալ գիտելիքներ ուշագրավ մարդկանց, բնական երևույթների, և զարգացող տեխնոլոգիաների մասին.
• Հանրային խոսքի, տեսողական պատկերների օգտագործման և համատեղ պատմվածքի միջոցով ներկայացնել տարբեր հմտություններ.
• Զարգացնել ստեղծագործական մտածողություն՝ ուսումնասիրելով որպես «հրաշքներ» վերացական այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են հույզերը և լռությունը.
• Ձեռք բերել վստահություն և աշխարհի ու սեփական ներուժի նկատմամբ ավելի խորը գնահատանք։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. «Հրաշքներ»՝ որո՞նք են դրանք ըստ ավանդական սահմանման։
2. Ինչո՞ւ մարդիկ հազարավոր տարիներ շարունակում են խոսել «Աշխարհի յոթ հրաշալիքների» մասին։
3. Կարո՞ղ է մարդը համարվել «հրաշք». ինչպիսի՞ օրինակներ գիտենք։
4. Ինչպե՞ս են զգացմունքները (սեր, վախ, ուրախություն, հույս) փոխում մեր կյանքը։
5. Որո՞նք են բնության թաքնված հրաշքները, որոնց մասին քիչ ենք լսում։
6. Ի՞նչ հրաշքներ են ստեղծում նորագույն տեխնոլոգիաները։
7. Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր մարդ գտնել «հրաշք» իր ներսում։
< /td>
|
|
|
հ4>
|
|