«ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԶՈՐ և ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ»
Առարկա՝ Աշխարհագրություն
Դասարան՝ 8/4
Պատասխանատու ուսուցիչ՝ Սիրվարդ Վարտանյան
Մասնակիցների քանակ՝ 6 աշակերտ.
Աղաջանյան Արփինե, Բադալյան Միռա, Գվոզդև Դենիս, Խաչատրյան Նարինե, Հակոբյան Էլլա, Մելքոնյան Արեգ
Նախագծի նպատակն էր՝
• Ձևավորել և զարգացնել սովորողների՝ ժամանակակից տեղեկատվական
տեխնոլո¬գիաների միջոցով հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները:
• Խթանել ստեղծագործական մտքի զարգացմանը:
• Ներկայացնել և վերլուծել համացանցից ձեռք բերված անհրաժեշտ տեղեկատվությունը:
• Զարգացնել խմբային աշխատանք կատարելու հմտություններ:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, պատրաստած նյութը ներկայացնելու հմտություններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու, ՏՏ հմտություններ և կարողություններ։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Ճանաչել ԱՄՆ-ի տնտեսությունը, բնությունը, խորհրդանիշները և տեսարժան վայրերը,
• Ներկայացնել ԱՄՆ-ի արդյունաբերության ճյուղային կառուցվածքը, տրանսպորտային համակարգը, արտաքին տնտեսական կապերի կառուցվածքը:
• Ուսումնասիրել ԱՄՆ-ի ազգային խորհրդանիշները:
• Ներկայացնել տեսարժան վայրերը և ուշագրավ այլ տեղեկություններ:
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1․ Ո՞րոնք են ԱՄՆ-ի տնտեսության ձևավորման հիմնական աշխարհագրական սկզբունքները:
2. Ինչպե՞ս է ձևավորվել արդյունաբերության ճյուղային կառուցվածքը՝ կախված
բնակլիմայական պայմաններից և մշակութային ավանդույթներից:
3․ Ինչպե՞ս կբնութագրեք ԱՄՆ-ի տեղն ու դերը համաշխարհային տնտեսության մեջ:
< /td>
|
|
|
հ4>
|
|