ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

«ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՍԵՐԸ»

Առարկա՝ Հայ գրականություն
Դասարան՝ 11-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Սուսաննա Աբազյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Ամիրյան Անգելինա, Ապրեսյան Լիանա, Ավետիսյան Անուշ, Ավետիսյան Մայա, Բաբայան Լուիզա, Գրիգորյան Արփի, Եգորյան Նարե
Թեմա՝ «Իսահակյանի սերը»
Նախագծի նպատակն էր՝
1. Սովորողների վերլուծական կարողությունների զարգացում
2. Բառապաշարի հարստացում
3. Անկեղծ զգացմունքի ձևավորում, մարդկային հոգու գաղտնիքների բացահայտում։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Սիրո փիլիսոփայության դրսևորումը Իսահակյանի ստեղծագործություններում:
Ուղղորդող հարցեր.
1. Սիրո բանաձևումն ընդհանրապես
2. Իսահակյանի մանկապատանեկան սիրո դրսևորումները «Ալագյազի մանիներ» պոեմում
3. Իսահակյանի սերը՝ Շուշանիկ Մատակյան
4. Սիրո փիլիսոփայությունը Իսահակյանի արձակ երկերում («Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը»)։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտու-թյուններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan