ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԼՈՆԴՈՆԻ ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁԵՐԸ

Առարկա՝ Անգլերեն
Դասարան՝ 9/1, 9/2
Պատասխանատու ուսուցիչ՝ Հասմիկ Բիշարյան
Մասնակիցների քանակ՝ 5 աշակերտ.
Խաչատրյան Վահան, Մելքոնյան Սոֆի - 9/1
Բալայան Նաիրա, Մեժլումյան Գագիկ, Սիմոնյան Մովսես - 9/2
Թեմա՝ Լոնդոնի թաքնված գանձերը (քաղաքի ուսումնասիրությունը հայտնի տուրիստական երթուղիներից դուրս)
Նախագծի նպատակն էր՝
• Ներկայացնել Լոնդոնի հակիրճ պատմական անցյալը, մասնավորապես շեշտադրում կատարելով այն հուշարձանների վրա, որոնք ընդգրկված չեն հիմնական տուրիստական երթուղիների ցանկում, սակայն յուրօրինակ մշակութային արժեք են ներկայացնում:
• Գտնել և վերլուծել ուսումնասիրության թեմային վերաբերող աղբյուրներ, համեմատել դրանք:
• Ուսումնասիրել տարբեր ճամփորդական նյութեր գողտրիկ պատմական վայրեր գտնելու նպատակով:
• Վերլուծել ստացված արդյունքները և կատարել համապատասխան ընտրություն:
• Խթանել համացանցից անհրաժեշտ տեղեկատվություն որոնելու հմտություններ:
• Ձևավորել և զարգացնել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին.
Սովորողների մոտ ձևավորել.
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, պատրաստած նյութը ներկայացնելու հմտություններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ո՞ր վայրերն են Լոնդոնում զբոսաշրջիկները ամենաշատը այցելում:
2. Ո՞ր վայրերն են Լոնդոնում զբոսաշրջիկները հազվադեպ այցելում:
3. Ինչպե՞ս խրախուսել մասնավորապես հայ աշակերտներին Լոնդոն այցելելիս լինել հետազոտության ընթացքում վեր հանված գողտրիկ վայրերում:
14.11.2025թ.

/td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan