ՖՈՏՈՍԻՆԹԵԶԻՑ ՄԻՆՉև ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Առարկա՝ Կենսաբանություն
Դասարան՝ 10-րդ, 11-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Լիլիանա Շատվորյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Ղազարյան Մարիամ, Այվազյան Սոֆյա, Գրիգորյան Անաստասիա, Վահրադյան Նազենի, Բալայան Նաիրա - 10, Վարդանյան Ավետ, Պապիկյան Մարինա - 11
Նախագծի նպատակն էր՝
Ուսումնասիրել ֆոտոսինթեզի գործընթացը, դրա նշանակությունը բույսերի և կենդանի օրգանիզմների համար, բացահայտել, թե ինչպես են ֆոտոսինթեզի ընթացքում անօրգանական նյութերից առաջանում օրգանական նյութեր։ Ձևավորել պատկերացում ֆոտոսինթեզի փուլերի, անհրաժեշտ պայմանների և ստացված նյութերի վերաբերյալ՝ զարգացնելով աշակերտների հետազոտական և ստեղծագործական կարողությունները։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Նախագծի ավարտին սովորողները՝
• Կբացատրեն ֆոտոսինթեզի էությունը և նշանակությունը,
• Կներկայացնեն ֆոտոսինթեզի համար անհրաժեշտ պայմաններ,
• Կբացատրեն թե ինչպես են ածխաթթու գազից և ջրից առաջանում օրգանական նյութեր
• Կիմանան քլորոֆիլի և լուսային էներգիայի դերը ֆոտոսինթեզում
• Կկարողանան ներկայացնել ֆոտոսինթեզի ընթացքը սխեմաների և մոդելների միջոցով
• Կպատրաստեն պաստառ և 3D մոդել, որը տեսանելիորեն ներկայացնում է ֆոտոսինթեզի գործընթացը
• Ձեռք կբերեն գիտական տեղեկատվություն որոնելու, վերլուծելու և ներկայացնելու հմտություններ։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Ինչպես է ֆոտոսինթեզի գործընթացի միջոցով լույսի էներգիան վերածվում քիմիական էներգիայի, և ինչպես են անօրգանական նյութերից առաջանում օրգանա¬կան նյութեր, որոնք ապահովում են բույսերի աճն ու զարգացումը և կարևոր դեր ունեն ամբողջ կենդանի բնության համար։
Հիմնական հարցեր.
1. Ի՞նչ է ֆոտոսինթեզը և ո՞րտեղ է այն տեղի ունենում։
2. Ո՞ր օրգանոիդն է իրականացնում ֆոտոսինթեզը։
3. Ի՞նչ դեր ունի քլորոֆիլը ֆոտոսինթեզի գործընթացում։
4. Ո՞րոնք են ֆոտոսինթեզի համար անհրաժեշտ պայմանները։
5. Որտեղի՞ց են բույսերը ստանում ջուր և ածխաթթու գազ։
6. Ի՞նչ օրգանական նյութ է առաջանում ֆոտոսինթեզի արդյունքում։
7. Ի՞նչ նշանակություն ունի ֆոտոսինթեզի ընթացքում անջատվող թթվածինը։
8. Ի՞նչ նշանակություն ունի ֆոտոսինթեզը բույսերի և մյուս կենդանի օրգանիզմների համար։
< /td>
|
|
հ4>
|
|