ԴՆԹ-Ն՝ ԿՅԱՆՔԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՐՈՂԸ
Առարկա՝ Կենսաբանություն
Դասարան՝ 9/2
Պատասխանատու ուսուցիչ՝ Լիլիանա Շատվորյան
Մասնակիցների քանակ՝ 10 աշակերտ.
Առաքելյան Գրիգորի, Առաքելյան Վարդուհի, Խուրշուդյան Մանանա, Զարեի Բարան, Կրիկյան Սոնա, Քերոբյան Գայանե, Մկրտչյան Արտյոմ, Հովհաննիսյան Հովիկ, Բելույան Միքայել, Օսյան Միլենա
Թեմա - ԴՆԹ-ն՝ կյանքի ժառանգական տեղեկատվության կրողը
Նախագծի նպատակն էր՝
• Ուսումնասիրել ԴՆԹ-կառուցվածքը, հատկությունները և կենսաբանական նշանա-կությունը՝ որպես ժառանգական տեղեկատվության պահպանման, փոխանցման և իրացման հիմնական նյութ:
• Ձևավորել պատկերացում ԴՆԹ-ի և օրգանիզմների ժառանգական հատկանիշների միջև կապի մասին:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Նախագծի ավարտին սովորողները՝
• Կբացատրեն ԴՆԹ-ի կառուցվածքը և դրա հիմնական բաղադրիչները
• Կներկայացնեն ԴՆԹ-ի դերը ժառանգական տեղեկատվության պահպանման և փոխանցման գործընթացում
• Կբացատրեն նուկլեոտիդների, ազոտական հիմքերի և դրանց զուգավորման սկզբունքը,
• Կկարողանան ներկայացնել ԴՆԹ-ի կառուցվածքը 3D մոդելի միջոցով,
• Կկարողանան ինքնուրույն հավաքագրել, վերլուծել և ներկայացնել տեղեկատվություն,
• Կզարգացնեն գիտական տեղեկատվությունը, տեսողական և բանավոր հմտությունները
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Ինչպես է ԴՆԹ-ի կառուցվածքն ապահովում ժառանգական տեղեկատվության պահպա¬նումը, փոխանցումը և սերունդների միջև դրա շարունակությունը:
Հիմնական հարցեր.
1. Ի՞նչ է ԴՆԹ-ն:
2. Ինչպիսի՞ կառուցվածք ունի ԴՆԹ-ն:
3. Ի՞նչ է նուկլեոտիդը և որո՞նք են դրա բաղադրիչները:
4. Որո՞նք են ԴՆԹ-ի ազոտական հիմքերը:
5. Ինչպե՞ս է կատարվում ԴՆԹ-ի կրկնապատկումը:
6. Ինչպե՞ս է ԴՆԹ-ն պահպանում ժառանգական տեղեկատվությունը:
7. Ի՞նչ կապ կա ԴՆԹ-ի, գեների և ժառանգական հատկանիշների միջև:
< /td>
|
|
հ4>
|
|