ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ և ՏԻԵԶԵՐՔԸ
Առարկա՝ Մաթեմատիկա
Դասարան՝ 9-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Արփինե Քոչարյան
Մասնակիցների քանակ՝ 5 աշակերտ.
Հարությունյան Հայկ, Ավետիսյան Մարի, Հակոբյան Մարգարիտա, Բաբայան Էլեն, Ազնաուրյան Գեորգի
Նախագծի նպատակն էր՝
Ուսումնասիրել, թե ինչպես է մաթեմատիկան կիրառվում տիեզերքի ուսումնասիրման, մոլորակների շարժման, տիեզերական հեռավորությունների և արբանյակների ու տիեզերանավերի շարժման հաշվարկներում։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Ինչպես կարող ենք մաթեմատիկական գիտելիքների և հաշվարկների միջոցով բացահայտել ու հասկանալ տիեզերական երևույթները, մոլորակների շարժումը և տիեզերական հեռավորու¬թյունները։
• Արդյոք հնարավոր է ուսումնասիրել և նկարագրել տիեզերքը առանց մաթեմատիկայի։
Ուղղորդող հարցեր.
1. Ի՞նչ դեր ունի մաթեմատիկան տիեզերքի ուսումնասիրության մեջ։
2. Ինչպե՞ս են մաթեմատիկական հաշվարկների միջոցով որոշում մոլորակների և աստղերի միջև հեռավորությունները։
3. Ինչպե՞ս է մաթեմատիկան կիրառվում մոլորակների շարժումն ու ուղեծրերը նկարա¬գրելու համար։
4. Ինչպե՞ս են հաշվարկում տիեզերանավի արագությունը, անցած ճանապարհը և թռիչքի ժամանակը։
5. Ի՞նչ նշանակություն ունեն երկրաչափական պատկերներն ու մարմինները տիեզերքի ուսումնասիրության մեջ։
6. Ինչպե՞ս են օգտագործվում հարաբերությունները, համեմատությունները և մասշտաբը տիեզերական օբյեկտները ներկայացնելիս։
7. Ի՞նչ է լուսային տարին, և ինչպե՞ս կարելի է այն ներկայացնել մաթեմատիկական հաշվարկի միջոցով։
8. Ինչպե՞ս են մեծ թվերը և գիտական գրառումը կիրառվում տիեզերական հեռավորու¬թյուն¬ների ու չափերի ներկայացման համար։
9. Ինչպե՞ս կարող ենք մաթեմատիկական խնդիրների միջոցով մոդելավորել տիեզե¬րա¬կան երևույթները։
10. Ի՞նչ կարող ենք բացահայտել տիեզերքի մասին՝ օգտագործելով միայն մաթեմա¬տի¬կական տվյալներն ու հաշվարկները։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Վերլուծական և կիրառական հմտություններ
• Համացանցից օգտվելու հմտությունների կիրառություն հետազոտական նպատակով
• Թիմային աշխատանքի հմտություններ
• Հետազոտական արդյունքների ամփոփման և ներկայացման կարողություններ։
< /td>
|
|
հ4>
|
|