ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՕԴԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ և ՆՐԱ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Առարկա՝ Աշխարհագրություն
Դասարան՝ 7/2
Պատասխանատու ուսուցիչ՝ Նաիրա Իսահակյան
Մասնակիցների քանակ՝ 10 աշակերտ.
Սիմոնյան Բրիջիդա, Գալստյան Կատրին, Պետրոսյան Եվգինե, Ազիզյան Գրիգոր, Մովսիսյան Գարիկ, Անտոնյան Մարիա, Մինասյան Լիա, Գևորգյան Միլա, Ղազարյան Վիկտորյա, Հարությունյան Էդուարդ
Նախագծի նպատակն էր՝
1. Ուսումնասիրել օդի աղտոտման հիմնական պատճառները։
2. Բացահայտել օդի աղտոտվածության ազդեցությունը մարդու վրա։
3. Ուսումնասիրել Հայաստանում օդի աղտոտվածության խնդիրները։
4. Ծանոթանալ օդը աղտոտող հիմնական նյութերին (փոշի, ծուխ, ածխաթթու գազ)։
5. Ներկայացնել օդի աղտոտվածության նվազեցման հիմնական ուղիները։
6. Առաջարկել գործնական լուծումներ, որոնք կնպաստեն օդի որակի բարելավմանը։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Նախագծի ավարտին սովորողները կկարողանան ներկայացնել ՝
• Օդի աղտոտվածության հիմնական պատճառները և աղբյուրները
• Օդի աղտոտվածության ազդեցությունը մարդու առողջության վրա
• Հայաստանի օդի աղտոտվածության վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները
• Հավաքած տվյալների վերլուծում գծապատկերների և քարտեզի միջոցով
• Առաջարկներ օդի աղտոտվածության նվազեցման հնարավոր լուծումների վերաբերյալ։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
1. Որո՞նք են օդի աղտոտվածության հիմնական պատճառները։
2. Ինչպիսի՞ հետևանքներ է այն առաջացնում։
3. Ի՞նչ արդյունավետ միջոցներով կարելի է նվազեցնել օդի աղտոտվածուրյունը։
Հիմնական հարցեր.
1. Ի՞նչ է օդի աղտոտվածությունը, և որո՞նք են դրա հիմնական տեսակները։
2. Որո՞նք են օդի աղտոտման հիմնական աղբյուրները։
3. Ի՞նչ գործոններ են նպաստել օդի աղտոտմանը։
4. Ինչպե՞ս են եղանակային պայմանները և ռելիեֆը ազդում աղտոտված օդի վրա։
5. Ի՞նչ միջոցներ պետք է իրականացնել օդի որակը բարելավելու համար։
6. Ի՞նչ դեր է կատարում կանաչ տարածքների ընդլայնումը օդի բարելավման գործում։
7. Ի՞նչ միջոցներով է հնարավոր նվազեցնել տրանսպորտից առաջացող օդի աղտոտումը։
8. Ի՞նչ դեր ունի մարդն օդի մաքրության հիմնախնդիրների լուծման գործում։
< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan