ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
«ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»
«Ուսուցիչները՝ աշակերտների աչքերով» մրցանակաբաշխությունը։
Մ. Մաշռոցի անվան ուսումնական համալիում արդեն երկու տարի է՝ ձևավորվել է մի գեղեցիկ ու սպասված ավանդույթ՝ «Ուսուցիչները՝ աշակերտների աչքերով» մրցանակաբաշխությունը։
Յուրաքանչյուր անվանակարգի հետևում մի փոքրիկ պատմություն է, մի հիշողություն, մի ժպիտ և ամենակարևորը՝ աշակերտի անկեղծ վերաբերմունքը իր ուսուցչի հանդեպ։
Տարվա հաղթողներն են`
Լավագույն ուսուցիչ` Լուսինե Հախվերդյան
Ամենախստապահանջ ուսուցիչ` Շողիկ Եդիգարյան
Ամենահոգատար ուսուցիչ` Հռիփսիմե Սահակյան
Ամենանորարար ուսուցիչ` Վազգեն Գրիգորյան
Ամենահումորով ուսուցիչ` Կարինե Մկրտումյան
Ամենանորաձև ուսուցիչ` Անիտա Խաչատրյան
Շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:
Եվ թող տարիներ անց Ձեր յուրաքանչյուր սանի հաջողության մեջ ապրի Ձեր աշխատանքի մի փոքրիկ մասը՝ դառնալով այն ամենաթանկ ու ամենագեղեցիկ մրցանակը, որ կարող է ստանալ ուսուցիչը։