ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ՝ ՏՐՎԱԾ ԿԻՆՈՅԻ ԼԵԶՎՈՎ

Առարկա՝ Հայաստանի պատմություն
Դասարան՝ 12-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Առաքել Գյուլբուդաղյան
Մասնակիցների քանակ՝ 4 աշակերտ.
Էլեն Առուշանյան, Անուշ Ավետիսյան, Նարե Եգորյան, Արփի Գրիգորյան
Նախագծի նպատակն էր՝
1. Զարգացնել համագործակցային հմտություններ և քննադատական մտածողություն
2. Ներկայացնել, վերլուծել և համատեղել տարբեր սկզբնաղբյուրներ և կատարել համապատասխան եզրակացություններ
3. Խթանել ստեղծագործական մտքի զարգացմանը:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել ՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտություններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու, ՏՏ հմտություններ և կարողու¬թյուններ։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
1. Ուսումնասիրել կինոֆիլմերը, հասկանալ դրանց յուրահատկությունը՝ որպես տվյալ պատմական ժամանակաշրջանը ներկայացնող արվեստի տեսակ
2. Համեմատել տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր երկրներում նկարահանված ֆիլմերը Ուղղորդող հարցեր.
1. Ի՞նչ նշանակություն ունեցան նախագծի շրջանակում ուսումնասիրության առարկա դարձած կինոֆիլմերը՝ պատմական տվյալ ժամանակաշրջանը, խորհրդահայ հանրության և սփյուռքի հայության կյանքի տարբեր կողմերը ներկայացնելու առումով։
2. Նշանավոր ի՞նչ գործիչների, ի՞նչ հիմնահարցերի ու ձեռքբերումների են անդրա¬դառնում այդ ֆիմերը, որքանո՞վ են դրանք համապատասխանում պատմական իրողությանը։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan