ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԲՋԻՋ

Առարկա՝ Կենսաբանություն
Դասարան՝ 7-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Ռուզաննա Ղարիբյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Առաքելովա Ռիտա, Բալայան Նատալի, Մանուկյան Նարինե, Վարդևանյան Միքայել- 7/1,
Ասլանյան Հայկուշիկ, Բելույան Եվա, Գասպարյան Հասմիկ- 7/2
Նախագծի նպատակն էր՝
 Աշակերտների մոտ ձևավորել և զարգացնել հետազոտական աշխատանքներ իրականացնելու հմտություններ:
 Ներկայացնել, վերլուծել և համատեղել տարբեր սկզբնաղբյուրներ, կատարել համապատասխան եզրակացություններ:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել կարողություններ՝
 Ձեռք բերված տեղեկությունները վերլուծել
 Սովորել աշխատել սկզբնաղբյուրների հետ, կարողանել լուծել խնդիրներ
 Ձեռք բերել ՏՏ հմտություններ։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ժամանակակից տեխնոլոգաների ազդեցությունը բջջաբանության հետագա զարգացման մեջ։
2. Ինչպե՞ս իրականացնել բջջի դիտումը լաբորատոր պայմաններում:
3. Ինչպե՞ս պատրաստել պրեպարատներ:
4. Ինչպե՞ս օգտվել մանրադիտակից:
5. Ինչպե՞ս կապ ստեղծել երեխայի և նրան շրջապատող սննդանյութերի որակի բաղադրության ուսումնասիրման հարցում:
Ուսումնական նախագծի արդյունքի ներկայացման տեսակներ.
Տեսանյութի (սահիկաշարի, ֆիլմի), մակետի պատրաստում, փորձի կատարում, բանավոր ներկայացում, բեմադրություն։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan