ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ և ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Առարկա՝ Աշխարհագրություն
Դասարան՝ 9-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Վրեժ Դավթյան
Մասնակիցների քանակ՝ 6 աշակերտ.
Թոմակյան Սիլվիա, Խաչատրյան Վահան, Ղազարյան Լևոն, Մելքոնյան Սոֆի, Նիկողոսյան Գաբրիել, Սարգսյան Արմեն
Նախագծի նպատակն էր՝
1. Աշակերտի մեջ զարգացնել հետաքրքրություն աշխարհագրություն առարկայի հանդեպ:
2. Աշակերտներին ներկայացնել, թե նախկինում և ներկայիս դարաշրջանում ինչ տեղ է գրավում և ինչ նշանակություն ունեն բնօգտագործման ու բնապահպանության հիմնախնդիրներն աշխարհում և թե ինչպիսին են այդ հիմնախնդիրները ՀՀ-ում։
3. Ինչ աշխատանքներ են իրականացվում պետական մակարդակով՝ նշված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
1. Քարտեզ կարդալու և քարտեզից օգտվելու կարողությունների զարգացում
2. Աշակերտներին ներկայացնել, թե՝
ինչ տեղ ու դեր ունեն բնօգտագործման և բնապահպանական հիմնախնդիրներն արդի ժամանակներում, համամարդկային զարգացման գործում:
ինչպիսին են դրանք Հայաստանի Հանրապետությունում և ինչ միջոցառումներ են իրականացվում դրանց լուծման ուղղությամբ:
3. Աշակերտներին բացատրել այդ հիմնախնդիրների կարևորությունը, դերը համամարդկային զարգացման գործում և մասնավորապես ՀՀ-ում:
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Բնօգտագործումը և բնապահպանությունը ներկայումս՝ որպես համամոլորակային ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը:
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ի՞նչ տեղ ու դեր ունեն բնօգտագործումը և բնապահպանությունը համա¬մո¬լո-րակային զարգացման և Երկիր մոլորակի պահպանության գործում:
2. Ներկայիս դարաշրջանում բնօգտագործման և բնապահպանության առաջնահերթ դերը համամարդկային զարգացման գործում:
Նախագծային աշխատանքի արդյունքը. Տեսանյութի, քարտեզի պատրաստում, բանավոր ներկայացում։
27.05.2026թ.
< /td>
|
|
|
հ4>
|
|