ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
ԳՐԱԿԱՆ ԴԱՏ. «ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ»
Առարկա՝ Գրականություն
Դասարան՝ 8-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Լուսինե Հախվերդյան
Մասնակիցների քանակ՝ 5 աշակերտ.
Աղաբաբյան Խաչատուր, Առաքելյան Սամվել, Կարապետյան Անգելինա, Կարապետյան Հայկ, Ղազարյան Գոհար
Թեմա՝ Գրական դատ. «Թմկաբերդի առումը»
Նախագծի նպատակն էր՝
1. Զարգացնել համագործակցային հմտություններ և քննադատական մտածողություն
2. Ներկայացնել, վերլուծել և համատեղել գրական տարբեր ստեղծագործություններ և կատարել համապատասխան եզրակացություններ
3. Խթանել ստեղծագործական մտքի զարգացմանը:
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Կարողանա ճանաչել և ներկայացնել Թումանյանի տարբեր պոեմների հերոսներին, համեմատել նրանց վարքը։
Ուղղորդող հարցեր.
1. Թումանյանի քնարաէպիկական ինչ պոեմներ գիտեք։
2. Ժողովրդական ինչ խաղիկներ կարելի է ներգրավել նախագծային աշխատանքում։
3. Թումանյանի ստեղծագործությունն ինչ դեր ունեցավ հայ մշակույթի զարգացման մեջ:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտու¬թյուններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու հմտություններ և կարողու¬թյուններ։
Նախագծային աշխատանքի արդյունքը.
• «Դատ» ներկայացման ստեղծում
• Համբարձման տոնի բեմադրում
• Ներկայացման նյութերի ստեղծում։