ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՄԱՐԴԸ ՁԱՅՆԵՐԻ և ԱՂՄՈՒԿԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Առարկա՝ Ֆիզիկա
Դասարան՝ 8-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Արիկնակ Օհանովա
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Աղաջանյան Կրիստինա, Ահարոնյան Մանե, Բաբայան Էլեն, Վարդանյան Էլեն, Այվազյան Ալլա, Ավետիսյան Մարի, Իսախանյան Սվետլանա
Նախագծի նպատակն էր՝
1. Տեսական ուսումնասիրությունների, հարցումների հիման վրա բացահայտել ձայնի ընկալման կարևորությունը, աղմուկի վատ ազդեցությունը և դրանից խուսափելու կանոնները
2. Պարզել, թե ինչպես կարելի է մոտեցնել ձայնի ինտենսիվությունը նորմատիվային արժեքին։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Ինչպես նվազեցնել աղմուկի ազդեցությունը մարդկանց կյանքի վրա։
Ուղղորդող հարցեր.
1. Ի՞նչ է ձայնը:
2. Ի՞նչ է աղմուկը:
3. Ի՞նչ ազդեցություն ունի աղմուկը մարդու կյանքում։
4. Ի՞նչ օրենսդրական ակտեր կան աղմուկի վերաբերյալ։
5. Ինչպե՞ս կարելի է կարգավորել աղմուկը։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողը կարողանում է՝
• Ստանալ, վերլուծել և ներկայացնել անհրաժեշտ տվյալներ, առաջարկներ, վարկածներ
• Գտնել և օգտագործել տեղեկություններ տարբեր աղբյուրներից, բնութագրել աղբյուրի արժանահավատությունը, կատարել հղումներ
• Հասկանալ ձայնի առաջացման պատճառները, ձայնի կարևորությունը, աղմուկի վտանգավորությունը
• Առաջարկել աղմուկի վատ ազդեցությունը վերացնելու ուղիներ։
Նախագծային աշխատանքի արդյունքը.
Տեսանյութի և գրքույկի պատրաստում, հարցազրույցի անցկացում։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan