ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
ԵՐԿՐԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ
Օտար լեզուների տասնօրյակի շրջանակում Մեսրոպ Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 5-րդ դասարանի աշակերտները խոսեցին շրջակա միջավայրի պահպանության կարևորության մասին, ներկայացրին վերամշակման գաղափարները և ցույց տվեցին, թե ինչպես կարելի է հոգ տանել մեր մոլորակի մասին։ Աշակերտները ներկայացրին իրենց ստեղծագործական աշխատանքները՝ պատրաստված թափոններից, ապացուցելով, որ նույնիսկ ամենապարզ նյութերը կարող են վերածվել գեղեցիկ և օգտակար իրերի։