ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՏՈՆ
Գրքի տոնը նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին: Ավանդույթը, գիրք կարդալու, գրքի հանդեպ սերն ու պաշտամունքը սերունդներին փոխանցելու նպատակ ունի: Այդ օրը գիրք նվիրելուց բացի, նվիրում է հույզեր, գիտելիքներ, միտք, հոգի:
Մեսրոպ Մաշտոցի անվան ուսումնական համալիրի աշակերտների համար «Գիրք նվիրելու օրը» դարձել է սիրելի և սպասված ավանդույթ։ Ամեն տարի նրանք սիրով ու նվիրումով գրքեր են նվիրում դպրոցի գրադարանին՝ հարստացնելով այն նոր էջերով, նոր գաղափարներով ու նոր երազանքներով։ Թող այս ավանդույթը շարունակվի ու ամրապնդվի՝ լցնելով մեր գրադարանը և սրտերը իմաստությամբ ու ջերմությամբ