ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Մեսրոպ Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 2/1 դասարանի աշակերտները «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում իրականացրին հետաքրքիր և ստեղծագործական գործնական աշխատանք՝ «Տարվա չորս եղանակները» թեմայով։
Աշակերտները սիրով և մեծ ոգևորությամբ ներկայացրին տարվա յուրաքանչյուր եղանակի առանձնահատկությունները՝ իրենց աշխատանքներում արտացոլելով բնության գույներն ու փոփոխությունները։