ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՀՀ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ և «ԿԱՐՄԻՐ ԳՐՔԵՐ»

Առարկա՝ Աշխարհագրություն
Դասարան՝ 9-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Վրեժ Դավթյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Մակարյան Վազգեն, Մանուկյան Արսեն, Մանուկյան Եփրեմ, Մարտիրոսյան Կարինե, Մեժլումյան Գագիկ, Մկրտչյան Համլետ, Ամիրխանյան Մանանա
Նախագծի նպատակն էր՝
1. Աշակերտի մեջ զարգացնել հետաքրքրություն աշխարհագրություն առարկայի հանդեպ:
2. Աշակերտներին ներկայացնել՝
 թե ինչ են հատուկ պահպանության տարածքները, ինչի համար են դրանք ստեղծվում և ինչ տեսակների են լինում
 ՀՀ-ում գործող բոլոր գլխավոր հատուկ պահպանության տարածքները՝ ազգային պարկերը, արգելոցները, արգելավայրերը և այլն:
3. Ինչ են Կարմիր գրքերը, ինչի համար են դրանք ստեղծվում: Ինչ գլխավոր բուսատեսակներ և կենդանատեսակներ են վերցված պահպանության տակ և գրանցված Կարմիր գրքերում:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
1. Քարտեզ կարդալու և քարտեզից օգտվելու կարողությունների զարգացում
2. Աշակերտներին ներկայացնել, թե՝
 ինչ տեղ ու դեր ունեն հատուկ պահպանության տարածքները, նաև Կարմիր գրքերը բնության պահպանության գործում
 ինչ բուսատեսակներ և կենդանատեսակներ են գրանցված նաև միջազգային Կարմիր գրքերում և վերցված են պահպանության տակ:
3. Աշակերտների մոտ բնապահպանական, տնտեսագիտական, հայրենասիրական կարողությունների զարգացում:
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Հատուկ պահպանության տարածքները որպես համաշխարհային գենոֆոնդի պահպանության նպատակով ստեղծված գլխավոր տարածքներ:
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ի՞նչ տեղ ու դեր ունեն հատուկ պահպանության տարածքները և Կարմիր գրքերը բնության պահպանության գործում:
2. Բնապահպանությունը որպես աշխարհագրության և ոչ միայն աշխարհագրության գլխավոր բաժիններից մեկը:
Նախագծային աշխատանքի արդյունքը. Տեսանյութի, քարտեզի պատրաստում, բանավոր ներկայացում։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan