ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Առարկա՝ Աշխարհագրություն
Դասարան՝ 7-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Վրեժ Դավթյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Ղարիբյան Նորայր, Նիկիֆորով Ալեքսանդր, Վարդազարյան Նիկոլաս - 7/2,
Ամիրյան Վիկտորյա, Բարսեղյան Յանա, Ղարիբյան Սիերա, Պողոսովա Սյուզի - 7/3
Նախագծի նպատակն էր՝
1. Աշակերտի մեջ զարգացնել հետաքրքրություն աշխարհագրություն առարկայի հանդեպ:
2. Աշակերտներին ներկայացնել, թե՝
ինչ դեր ունի կրոնը մարդու կյանքում, երբ է այն ծագել և ինչպես է զարգացել հետագա դարերում, ինչպիսին է արդի ժամանակներում,
ինչ համաշխարհային և ազգային կրոններ կան, ինչ նմանություններ և տարբերություններ ունեն,
ինչ դեր է խաղացել կրոնը Հայաստանի և հայ ազգի պահպանման, գոյատևման և կայացման գործում:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
1. Սովորողների մոտ հետաքրքրություն առաջացնել աշխարհագրություն առարկայի նկատմամբ
2. Աշակերտներին ավելի խորը ծանոթացնել կրոնի և նրա տեսակների հետ
3. Աշակերտներին ներկայացնել, թե ինչ դեր ունի կրոնը մարդու կյանքում և ինչ դեր է խաղացել մասնավորապես հայ ազգի կյանքում:
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Կրոնի դերը աշխարհի բնակչության և մասնավորապես հայ ազգի կյանքում։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ի՞նչ դեր են խաղում կրոնները տարբեր ազգերի զարգացման գործում:
2. Կրոնը՝ որպես մարդկության զարգացման կարևոր ուղղություններից մեկը:
Նախագծային աշխատանքի արդյունքը. Տեսանյութի, քարտեզի պատրաստում, բանավոր ներկայացում։
< /td>
|
|
|
հ4>
|
|