ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐԵՐ ՓԱՐԻԶՈՒՄ

Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 6-րդ դասարանի աշակերտները, ուսուցիչների ուղեկցությամբ, գարնանային արձակուրդներն անցկացրին Ֆրանսիայի սրտում՝ հիասքանչ Փարիզում։

Այս ճամփորդությունը դարձավ ոչ միայն հանգիստ, այլև գիտելիքների ու նոր բացահայտումների հրաշալի հնարավորություն։ Ճամփորդության ընթացքում աշակերտները այցելեցին Լուվրի և Օրսեյի թանգարաններ, բացահայտեցին Վերսալի շքեղությունը, եղան Աստվածամոր տաճարում և վայելեցին Էյֆելյան աշտարակի անկրկնելի տեսարանը։

Աշակերտնեը շրջեցին Մոնմարտրի փողոցներով, այցելեցինԴիսնեյլենդ, նավարկեցին Սենա գետով, ծանոթացան ֆրանսիական մշակույթին և համտեսեցին ազգային նրբահամ ուտեստներ։

Ճամփորդությունը առավել ջերմ ու հիշարժան դարձրեց Շավիլ քաղաքի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ընդունելությունը։ Հայկական խմբին ողջունեցին առաջին քաղաքապետ պարոն Գիյեն և երկրորդ քաղաքապետ պարոն Լիեվղըն։ Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի ֆրանսերենի ուսուցչուհի Ռ. Զախարովան շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության, ձևավորված բարեկամության և հետագա համագործակցության ծրագրերի համար։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan