ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

«ԴՊՐՈՑ-ԸՆՏԱՆԻՔ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴԱՍԸ ՎԱՐԵՑ ԾՆՈՂԸ

«Դպրոց–ընտանիք» համագործակցության շրջանակում Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 8/1 դասարանի աշակերտները հյուրընկալեցին ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, Մուրացանի համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովային:

Դասի թեման էր «Ի՞նչ է տիպ 1 շաքարային դիաբետը և առաջին բուժօգնությունը»։ Աշակերտները ծանոթացան տիպ 1 շաքարային դիաբետի առաջացման պատճառներին, հիմնական ախտանշաններին և հիվանդության կառավարման կարևոր սկզբունքներին։ Քննարկեցինք նաև առաջին բուժօգնության քայլերը՝ շաքարի կտրուկ բարձրացման կամ նվազման դեպքերում ճիշտ և արագ արձագանքելու համար։ Դասը անցավ հետաքրքիր և ակտիվ քննարկումների մթնոլորտում:

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan