ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Մայրենի լեզվի միջազգային տոնին ընդառաջ և Հովհաննես Թումանյան-ի ծննդյան 157-ամյակին նվիրված՝ 3/3 դասարանում տեղի ունեցավ ջերմ ու բովանդակալից միջոցառում։ Միջոցառման ընթացքում աշակերտները մեծ սիրով ու ոգևորությամբ ներկայացրին մայրենի լեզվի գեղեցկությունն ու հարստությունը՝ արտասանելով Թումանյանի ստեղծագործություններից, երգելով և պատմելով մեծ բանաստեղծի կյանքի ու գրական ժառանգության մասին։ Մայրենի լեզուն մեր ինքնության հիմքն է, մեր մտածողության ու հոգևոր արժեքների կրողը։ Այս օրը դարձավ ևս մեկ գեղեցիկ առիթ՝ սեր ու հպարտություն փոխանցելու մեր լեզվի ու գրականության նկատմամբ։


< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan