ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ
Մեր սիրելի փոքրիկներ, մեր դպրոցի ամենօրյա հեքիաթի հերոսներ, մեր հոգիների կախարդական բանալիներ:
Դուք մեր դպրոց մտաք մաքրամաքուր հոգիներով ու դարձաք գիր ու տառ, բանաստեղծություն ու երգ, խոսք ու հույզ:
Մենք հարուստ ենք ձեզանով, հարուստ ենք ձեր ժպիտով, իսկ դուք շատ հարուստ եք ձեր գիտելիքներով, ձեր նվիրյալ ուսուցիչներով, ձեր նկարազարդ գրքերով, ձեր հոգու նկարչությամբ:
Այսօր դուք մեզ ներկայանում եք մաշտոցյան դասի մեծագույն պաշարով.
Դուք հայերեն առաջին նախադասության շունչ ու հոգին, ճանաչել եք,ինչպես կա` իմաստություն և խրատ:
Շնորհակալություն ձեր սիրելի ուսուցիչներին, որոնք արթնանում ու ննջում են ձեզանով, ձեր ծնողներին, որոնք ձեզ խնամում են ծաղիկների պես:
Դուք մեր բացվող լույսն եք ու արեգակը:հ4>
|
|
|
|