ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՔԱՂԱՂ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ


Ապրիլի 19-ին Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը։ Մրցանակները աշակերտներին հանձնեցին Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Մեր ուսումնական համալիրի սաներ Մերի Մելիքյանը և Արաքս Տէկիրմէնճեանը արժանացան պատվոգրերի։ Նրանք ևս մեկ անգամ հիացրին փայլուն գիտելիքներով և նպատակասլացությամբ։ Շնորհավորում ենք մրցույթի բոլոր մասնակիցներին։ Նշենք, որ «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթը ստեղծվել է 2017 թվականին Սոցիալական օգնության հայկական միության և Կայուն զարգացման հայկական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Այն նպաստում է Հայաստանում ֆրանսերենի տարածմանն ու զարգացմանը։ Այն անցկացվում է ամեն տարի 4-12 -րդ դասարանների աշակերտների շրջանում։ Այս տարի ՀՀ բոլոր մարզերից մրցույթին մասնակցել է մոտ 2500 աշակերտ։


 
11
COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan