ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ուսումնական ծրագիր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում

Մ.Մաշտոցի ուսումնական համալիրի 2022-2023 ուստարվա գերմաներենի A2, B1 և B2 որակավորման հավաստագրեր ստացած 6-11-րդ դասարանի աշակերտները տնօրեն Լ. Քամալյանի և գերմաներենի ուսուցիչ Շ. Եդիգարյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 6-ը Գերմանիայի Ռադոլֆցելլ քաղաքի Կառլ Դյուսբերգ ուսումնական կենտրոնում մասնակցեցին ինտեսիվ դասընթացների: Դրանք անցկացվում էին Klett հրատարակչության դասագրքերով, որոնցով դասավանդում են նաև մեր դպրոցում։
Դասընթացներից բացի՝ աշակերտներն ունեցան տարբեր հետաքրքիր էքսկուրսիաներ: Շվեյցարիայի Բազել քաղաքում մասնակցեցին քաղաքի տոնին նվիրված միջոցառմանը, եղան Ցյուրիխ և Շաֆֆհաուզեն քաղաքներում: Շտուտգարտում այցելեցին Մերսեդես Բենց թանգարան, որն աշխարհի ամենամեծ կորպորատիվ թանգարաններից է: Կոնստանց քաղաքում մասնակցեցին ինտերակտիվ կրթական ծրագրերի, իսկ Ֆրիբուրգ քաղաքում եղան Գերմանիայի լավագույն զվարճանքի պուրակում` Եվրոպա պարկում:

educational_program_Germany

educational_program_Germany

educational_program_Germany

educational_program_Germany

educational_program_Germany

educational_program_Germany

educational_program_Germany

 

11
COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan