Սիրելի' շրջանավարտներ
Այսօր ձեր կյանքի երջանիկ օրերից մեկն է. ձեր վերջին զանգը:
Այս զանգը ազդարարում է ձեր պատանեկության ավարտը և երիտասարդության սկիզբը: Հազար զանգերի ձայնից տարբերվում է այս ձայնը` ուրախ և տխուր, սիրելի և անձկալի:
Ձեր ուսումնառության 12 տարիների ընթացքում սերտել եք մաշտոցյան դասերը` առաջինը` լինել մարդ.
Այս էր մաղթում միշտ մեր սիրելի տնօրենը` Մարգարիտա Գուրգենովնան:
Դուք դատապարտված եք մարդ լինելու ամենուր` կյանքում, բուհում, աշխատանքում:
Դուք ձեզ հետ տանում եք մի մեծագույն բախտ` Մաշտոցի հեքիաթային դպրոցի կախարդական փայտիկը, որով ձեզ եք ենթարկելու մեր չքնաղ հայրենիքի գալիքը, դառնալու եք ապագա սերմնացաններ` ոսկե հունդեր ցանելով գալիքի անդաստանում:
Շնորհակալություն մեր դպրոցը ձեզնով հարստացնելու, այնտեղ ձեր երազները իրականացնելու համար:
Շնորհակալություն ձեր ծնողներին` ձեզ այսքան սեր և ջերմություն տալու համար, դպրոցին նվիրելու համար:
Սիրելիներս,
Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր.
Ոմանք ծնվել են ,որ ապրեն հարբած,
Իսկ դուք,որ ձեզնով միշտ արբած լինենք:
Այսօրը հարբել է ձեզնով, մենք հարբել ենք ձեզնով, իսկ դուք միշտ հարբած եղեք գեղեցիկով, բարությամբ, սիրով:
Ուզում եմ ձեր սիրտը լինի Հայաստանի լեռներում, որպեսզի հնչեցնեք սիրո և բարության հզոր ու անպարտելի երգը:
Բարի երթ |
|
ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ
ՓՈՔՐԻԿ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՔԱՂԱՂ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
|