Սիրելի՛ շրջանավարտներ, սիրելի մաշտոցականներ,այսօր ուզում եմ շնորհավորել ու ասել, որ նայում եմ ձեր աչքերին ու հավատում, հավատում վաղվա օրվան, հավատում մեր երկրի ապագային։
Անչափ գեղեցիկ տողեր կարդացի ձեր ավարտական միջոցառման հրավիրատոմսում. «Սա պատմություն է դանդաղ սահող տաք հուշերի ու իրականացող երազանքների մասին»:
Այո՛, այդ տաք հուշերում կլինեն Մաշտոց դպրոցը, ձեր ուսուցիչները, ընկերները։ Հուշերն այդ դանդաղ կսահեն, բայց չեն լքի, իսկ հաջորդ պահին, երբ սկսեն մեկիկ- մեկիկ իրականանալ ձեր երազանքները, կզգաք՝ ով հիշողություն ունի, չի կարող ետ չնայել ։Ձեր կյանքի գեղեցիկ պատմության մի էջում կտեսնեք Մաշտոց դպրոցը ու համարձակ ետ կնայեք, որովհետև այստեղ միշտ հիշելու, կարոտելու և սպասելու են ձեզ…
Շնորհավորում եմ, ուզում եմ, որ երբեք չափսոսաք ձեր կատարած քայլերի համար, լինեք համարձակ, ինչո՞ւ չէ, նաև ընդվզող, բայց երբեք չմոռանաք շրջահայաց լինելու մասին։ Դուք կյանք եք մտնում, միշտ հիշեք՝ ձեր կյանքի նկարիչը դուք եք, օգտագործեք ներկապնակի ամենավառ գույները, ապրեք ու արարեք...
Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի տնօրեն Լ. Քամալյան
|
 |
2026-2027 ՈՒՍՏԱՐԻ
ԱՐԽԻՎ 2025-2026
ԱՐԽԻՎ 2024-2025
ԱՐԽԻՎ 2023-2024

|